23 Հունիսի 2020, 737 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
3) որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,
բ. «Ա. Վարդապետյան - ՀՀ արդաադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով,
գ. «Է. Մարտիրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Բազիկյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով,
դ. «Ա. Սարգսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով,
ե. «Լ. Հակոբյան» - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ բառերը փոխարինել «Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Հաստատել՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության և գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն hավելվածի: