Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2020, 734 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 761-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 449-Ա որոշման մեջ «նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանին» բառերով: