22 Սեպտեմբերի 2007, 659 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում պաշտոնական այցով գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: