11 Հունիսի 2020, 684 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 395-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) N 1 հավելվածը «Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերից հետո լրացնել «Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ համաձայնությամբ» բառերով.
2) N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհրդի գործունեության նպատակներն են՝
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը.
2) միջազգային և միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում (այդ թվում՝ դոնորների կողմից ֆինանսավորվող) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացմանը վերաբերող ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգումը:».
3) N 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
6) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշման և միջոցառումների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու և թվային զարգացմանն աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 395-Ա որոշումը: