Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2020, 668 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1119-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1262-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» բառերը փոխարինել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» բառերով.
2) հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Լ.Կորկոտյան - Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մաղաքյան -«Գարդման Տուր» ՍՊԸ տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
բ. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ» բառերով:

հավելված