5 Սեպտեմբերի 2007, 634 - Ա
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաստատել 2007 թվականի սեպտեմբերի 11-12-ը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմը`
Վ. Խաչատրյան- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար-համակարգող)
Գ. Դանիելյան- ՀՀ արդարադատության նախարար
Դ. Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Հարությունյան- ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Մանուկյան- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Լ. Մկրտչյան- ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Վարդանյան- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Վ. Վարդանյան- ՀՀ քաղաքաշինության նախարար
Հ. Քուշկյան- ՀՀ առողջապահության նախարար
Ա. Բայբուրդյան- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Տ. Սարգսյան- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Մ. Վարդանյան- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2. 2007 թվականի սեպտեմբերի 11-12-ը հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների անցկացման և գերմանական պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը` 2000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: