Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2020, 629 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 1006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1006-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ս. Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)»,

բ. 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ն. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական»,

 

գ. 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ռ. Բազիկյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,

դ. 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ա. Ալեքսանյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական
(հանձնաժողովի քարտուղար)»: