Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2020, 540 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքում՝
1) դադարեցնել մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գործունեությունը.
2) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը վերակազմավորել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության.
3) մշակութային արժեքների պահպանության գործակալությունը միացնել մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությանը.
4) երիտասարդական քաղաքականության վարչությունն ու լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը միաձուլել՝ ստեղծելով երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն.
5) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունը, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչությունը և սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչությունը միաձուլել՝ ստեղծելով սպորտի քաղաքականության վարչություն.
6) գնումների և հաշվապահական հաշվառման վարչությունը բաժանել՝ ստեղծելով գնումների վարչություն և հաշվապահական հաշվառման վարչություն:
2. Որոշման հավելվածում՝
1) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերով՝
«16) սպորտի քաղաքականության վարչություն.
17) երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն.
18) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն:».
2) 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով՝
«11) գնումների վարչություն.
12) հաշվապահական հաշվառման վարչություն:».
3) ուժը կորցրած ճանաչել՝
ա. 34-րդ կետի 4-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերը,
բ. 35-րդ կետի 5-րդ ենթակետը,
գ. VII բաժինը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: