4 Մայիսի 2020, 523 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման հավելվածի 17-րդ կետի 4-րդ պարբերությունում՝
ա) «21:00» թվերը փոխարինել «22:00» թվերով.
բ) «(ոչ աշխատանքային) օրերին» բառերից հետո լրացնել «ժամը 09:00-22:00-ը,» բառերը.
գ) լրացնել նոր 5-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Աշխատանքային օրերին, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին, ժամը 22:00-ից միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և փոխավարչապետները:»:
2) Որոշման հավելվածի 20-րդ կետում՝
ա) «գրասենյակի ղեկավարի թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի գիտությամբ՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանամումների ղեկավարների թույլտվությամբ» բառերը.
բ) լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Թույլտվության դեպքում կազմվում է ցուցակ, որը նախապես հանձնվում է պահպանության ծառայության հենակետ:»:
3) Որոշման հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կազմվում է ընդհանուր ցուցակ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների ստորագրությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ, իսկ փոխվարչապետների գրասենյակների դեպքում՝ գրասենյակի գրասենյակի ղեկավարի ստորագրությամբ: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ ընդհանուր ցուցակ կարող են ներկայացնել վարչապետի, փոխվարչապետների մամուլի քարտուղարները և արարողակարգի պատասխանատուները: Ցուցակը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ։
Այն դեպքում, երբ ցուցակում նշված անձանց մուտքն անհրաժեշտ է ապահովել երեք և ավելի օրերի համար, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարն իրազեկում է պահպանության ծառայության պետին:»:
3) Որոշման հավելվածը լրացնել նոր 56.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«Արտակարգ դրության ժամանակահատվածում վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Պետական պահպանության ծառայության պետի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել Կառավարական տան թիվ 1 մասնաշենքի անցագրային ռեժիմի կազմակերպման այլ կարգ:»: