Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2020, 517 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1347-Ա որոշման մեջ «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերը փոխարինել «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1911-Ա որոշման մեջ «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերը փոխարինել «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով: