Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2020, 471 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը և լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը միաձուլել՝ ստեղծելով ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն.
2) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝
ա. 33-րդ կետի 8-րդ և 13-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր՝ 14-րդ ենթակետով.
«14) ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։