25 Հունվարի 2004, 33 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և կազմակերպություններին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկը լրացնել նոր` 331-րդ կետով.
«331. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 2 օրինակ»։