13 Մարտի 2020, 347 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 93-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 93-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում «ԿԱԶՄԸ» բառը փոխարինել «ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» բառերով.
2) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) հավելվածում՝
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,
բ. «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա-րարի առաջին տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ»,
գ. «Հ. Մհրյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի: