12 Մարտի 2020, 341 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ա. Ամիրխանյան - Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ (համաձայնությամբ)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ա. Մարտիրոսյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Զ. Տոնոյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի արտաքին կապերի պատասխանատու (համաձայնությամբ)» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան» բառերը փոխարինել «Մ. Սանդոյան» բառերով: