6 Մարտի 2020, 321 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու» մասին N 765-Ա որոշման հավելվածում՝
1) «Հ. Հովհաննիսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
2) «Դ. Սարգսյան - Սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել
«Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» բառերով.
3) «Վ. Վարդանյան - ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Վարդանյան - Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
4) «Հ. Գրիգորյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Սաֆարյան - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերով: