Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2020, 284 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1806-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1806-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
2) «Լ. Հակոբյան» բառերը փոխարինել «Շ. Գրիգորյան» բառերով: