26 Փետրվարի 2020, 260 - Ա
ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում կայանալիք «ՊՐՈՔՍԻ» գործողության ազգային շտաբերի ղեկավարների և նրանց ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով՝ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2020 թվականի մարտի 12-14-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա):
2. Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: