26 Փետրվարի 2020, 258 - Ա
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԱԼՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2020 թվականի մարտի 4-ից 7-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին 2020 թվականի մարտի 3-ից 6-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` «ITB Berlin 2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
2. Սուսաննա Սաֆարյանի և Գոհար Ալոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: