Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2020, 253 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 10-րդ կետը լրացնել`
ա. հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին ենթակետով.
«23.1) հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացում.»,
բ. հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին ենթակետով.
«24.1) էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացմանն օժանդակության ապահովում.».
2) 11-րդ կետում`
ա. 8-րդ ենթակետը «նոտարական» բառից հետո լրացնել «և դատավարական» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին ենթակետով.
«23.1) հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացում.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին ենթակետով.
«24.1) էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացմանն օժանդակելը.».
3) 30-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «աշխատակազմի» բառը.
4) 31-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «աշխատակազմի» բառը:
2. Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում՝
1) հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
բ. քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն.
2) ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչությունը միացնել իրավական ապահովման վարչությանը.
3) գործերի կառավարչությունը վերակազմավորել գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության.
4) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 32-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1) հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն.
3.2) քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն.»,
գ. 5.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
5) 33-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչությունը.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։