Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2020, 245 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ հաստատված նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության գործունեությունը.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետը: