24 Փետրվարի 2020, 243 - Ա
ՀԵՐՄԻՆԵ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 4-րդ կետերով`
1. Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպվելիք «Մրցունակություն, աճ և ճգնաժամ (Competitiveness, Growth and Crisis)» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ գործուղել Ավստրիայի Հանրապետություն (քաղաք՝ Վիեննա):
2. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն (քաղաք՝ Վիեննա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: