21 Փետրվարի 2020, 240 - Ա
ՄԱՆՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին 2020 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
2. Մանվել Ավետիսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: