17 Փետրվարի 2020, 200 - Ա
ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին 2020 թվականի փետրվարի 18-20-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Հայկական ատոմային էլեկտրակայանին տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 8-րդ տեխնիկական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մարտիրոսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր