12 Փետրվարի 2020, 185 - Ա
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՉՅԱ ԹԱՇՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2020 թվականի փետրվարի 17-18-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանին գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպում ունենալու նպատակով:
2. Էդուարդ Աղաջանյանի և Հրաչյա Թաշչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների, իսկ հուշանվերի ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին: