Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2020, 172 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Հյուսիս-հարավ» գազատարի հետ կապված և ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով 2020 թվականի փետրվարի 11-12-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված