10 Փետրվարի 2020, 170 - Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին 2020 թվականի փետրվարի 21-24-ը, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2020 թվականի փետրվարի 20-24-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «UMEX/SimTEX» համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: