Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2020, 164 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշման N 1 հավելվածի տասներկուերորդ պարբերության մեջ «Ա. Խաչիկյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսու-թյան վարչության պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով: