Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2020, 151 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոս-յանին 2020 թվականի փետրվարի 17-21-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» ուսումնական այցի նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի` Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր