Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2020, 140 - Ա

ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԱՐԵԿ ՀԱՄՈՒՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակության՝ 2020 թվականի հունվարի 29-ից 31-ը Հայաստան այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 747.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: