Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2020, 121 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 16-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 132-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերով.
2) «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով.
3) «Զ. Բաղդասարյան - ԱՄՆ-ի «Տահո Ասոցիատիս» ֆինանսական խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Մկրտչյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով: