3 Փետրվարի 2020, 104 - Ա
ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7րդ հոդվածի 5րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին 2020 թվականի փետրվարի 1012ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն (Օսլո)՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի ռազմավարության քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լիլիա Շուշանյանի՝ Նորվեգիայի Թագավորություն (Օսլո) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիլիա Շուշանյանի՝ Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: