Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2007, 591 - Ա

Է. ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

1. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի օգնական

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ա. Մահտեսյան - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան  Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Իսաբեկյան - որդին

Ս. Սարուխանյան - արվեստաբան, Երևանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն

Փ. Միրզոյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Գ. Մանասյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Է. Իսաբեկյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: