Վարչապետի որոշումներ

30 Հունվարի 2020, 96 - Ա

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2020 թվականի փետրվարի 18-ից 21-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)` «Հասնելով գլոբալ նպատակներ 2030-ին» խորագրով ճանապարհային անվտանգության ոլորտում նախարարական 3-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Պապիկյանի և Արմեն Սիմոնյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: