Վարչապետի որոշումներ

16 Հունվարի 2020, 42 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1673-Ա որոշման մեջ «Վաչե Տերտերյանին» բառերը փոխարինել «Կարեն Իսախանյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1476-Ա որոշման մեջ «նախարար Սուրեն Պապիկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանին» բառերով: