Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2020, 41 - Ա

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 16-17-ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 20-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր կազմում ընդգրկվելու կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի գործող ղեկավար կազմի հետ կայանալիք հանդիպումներին մասնակցելու նպատակով։
2. Արտակ Քամալյանի և Գեղամ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան նախարարների տեղակալների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023