Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2020, 37 - Ա

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին 2020 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 9-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կանզաս նահանգ)՝ իրավապահների վերապատրաստման ակադեմիայի (KLETC) ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Եսայանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Կանզաս նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Եսայանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: