Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2020, 31 - Ա

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2020 թվականի հունվարի 15-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Բեռլինում անցկացվող պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին և գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Տիգրան Խաչատրյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Խաչատրյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: