Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2019, 1981 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հոկտեմբերի 4-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետի գլխավորած պատվիրակության (88 մարդ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ծախսերը՝ 5445000 (հինգ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների:

Արխիվ

2024

2023