25 Դեկտեմբերի 2019, 1954 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696 –Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696–Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունը վերակազմավորել դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի.
2) որոշման հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետում՝ «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով: