Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2007, 586 - Ա

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն

Ա. Իսաբեկյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Ռ. Խաչատրյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: