Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2019, 1949 - Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի դեկտեմբերի 21-22-ը ներառյալ գործուղել Ուկրաինա՝ (քաղաք՝ Կիև) Ուկրաինայի հայերի միության ամենամյա տարեկան ամփոփիչ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ուկրաինա գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված աշխատանք սփյուռքի համայնքներում ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Ուկրաինա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևան-Կիև-Երևան ավիատոմսի ձեռքբերման և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը: