16 Դեկտեմբերի 2019, 1904 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով.
Ստեփան Սուրենի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Արամ Գառնիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր
Տիգրան Սպարտակի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր
Միքայել Վազգենի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ
Նարեկ Ֆելիքսի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ
Կարեն Շահվերդիի ԱԼՉԱՆԳՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ: