Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2019, 1918 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2019 թվականի դեկտեմբերի 17-18-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: