13 Դեկտեմբերի 2019, 1897 - Ա
ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության կողմից Սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: