Վարչապետի որոշումներ

4 Հունիսի 2004, 363 - Ա

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2004 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին՝

ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը՝ 2004 թվականի հուլիսի 1-ից, 2 հերթափոխով, 20-ական օրով.

բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականին գործող մանկական առողջարարական ճամբարների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2004 թվականի հունիսի 20-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2004 թվականին մանկական առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը և առաջարկություն 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) ապահովել մանկական առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով.

գ) սահմանված կարգով թույլատրել մանկական առողջարարական ճամբարների կարիքների համար գնումները կատարել մեկ աղբյուրից գնման ձևով:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2004 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկական առողջարարական ճամբարները, համաձայն ներկայացված հայտերի, բժշկական կադրերով ապահովելու համար:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:

 

 

Արխիվ

2024

2023