Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2019, 1828 - Ա

ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար:
2. Հակոբ Ավագյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման օրապահիկի ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Ավագյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: