6 Դեկտեմբերի 2019, 1823 - Ա
ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԹԵԱ ՑՈՒԼՈՒԿԻԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք՝ Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակուկության (15 անձ) այցի ծրագրով նախատեսված արարողակարգային, ինչպես նաև ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 812.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: