Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2019, 1819 - Ա

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին 2019 թվականի դեկտեմբերի 11-ից 13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Արտակ Քամալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Քամալյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: