Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2019, 1817 - Ա

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 8-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի դեկտեմբերի 12-14-ը ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության խորհրդի 8-րդ նիստի կապակցությամբ հյուրերի (15 անձ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 361.750 (երեք հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր