Վարչապետի որոշումներ

28 Նոյեմբերի 2019, 1776 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ)` ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվող բարձրաստիճան հատվածի հանդիպման երկրորդ մասին, Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին և Կայուն նորարարության ֆորում 2019-ին մասնակցելու նպատակով:
2. Էրիկ Գրիգորյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ) գործուղման հետ կապված ծախսերը հոգում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: